Գլդանիի մոտակայքում՝ Թբիլիսիի ճանապարհին, ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից և այրվել. պատահարի հետևանքով մեկ մարդ մահացել է։
Վթարի պատճառը դեռևս անհայտ է։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։
Երեկվանից Թբիլիսիում ձյուն է տեղում։ Ճանապարհներին մերկասառույց է։ Թբիլիսիի քաղաքապետարանն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որ մայրաքաղաքի և հարակից տարածքների ճանապարհները մաքրվում են ձյունից, ցանվում է տեխնիկական աղ, և կոչ է արել բնակիչներին ձնառատ եղանակին երթևեկել միայն ձմեռային անվադողերով։