Վրաստանի կառավարությունը սահմանել է տարբեր պետական գերատեսչությունների և բյուջետային կազմակերպությունների համար արտահաստիքային (պայմանագրային) աշխատողների առավելագույն թիվը։
Համապատասխան կարգադրությունները հրապարակել է կառավարության լրատվական ծառայությունը։
Ըստ փաստաթղթերի՝ 2026 թվականին տարբեր գերատեսչությունների աշխատողների թվի վերին շեմը կլինի.
- Սոցիալական ծառայությունների գործակալություն (Հանրային իրավունքի իրավաբանական անձ) – 740 աշխատակից
- Սահմանադրական դատարան – 35 աշխատակից
- Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրո– 310 աշխատակից
- Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալություն – 10 աշխատակից
- Վրաստանի դատախազություն – 168 աշխատակից
- Մտավոր սեփականության ազգային կենտրոն «Սաքպատենտի» – 39 աշխատակից
- Էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատ – 56 աշխատակից
- Պաշտպանության նախարարություն – 3412 աշխատակից
- Մունիցիպալ զարգացման հիմնադրամ – 210 աշխատակից
- Ֆինանսների նախարարության ակադեմիա – 68 աշխատակից
- Ֆինանսավերլուծական ծառայություն– 45 աշխատակից
- Արտակարգ իրավիճակների համակարգման և անհետաձգելի օգնության կենտրոն – 5808 աշխատակից
- Վրաստանի բժշկական հոլդինգ– 2908 աշխատակից
- Աշխատանքի տեսչության ծառայություն – 22 աշխատակից
- Բժշկական և դեղագործական գործունեության կարգավորման գործակալություն– 300 աշխատակից
- Բռնի տեղահանվածների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալություն– 46 աշխատակից
- Գիտությունների ազգային ակադեմիա– 39 աշխատակից
- Գերագույն դատարան – 88 աշխատակից
- Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն– 6 աշխատակից
- Արյան կենտրոնական հաստատություն – 30 աշխատակից
- Առողջապահության նախարարություն – 214 աշխատակից։