Ճանապարհներ, որտեղ երթևեկությունն արգելված է

Բարդ օդերևութաբանական պայմանների (առատ, չդադարող ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) պատճառով, Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, ներպետական նշանակության մի քանի ավտոճանապարհների որոշակի հատվածներում սահմանված են երթևեկության սահմանափակումներ։

Բաթումի (Անգիսա) – Ախալցիխե ավտոճանապարհի 86 կմ –118 կմ (Պաքսաձեների կամուրջ – Ուտկղիսուբանի) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Նույն ճանապարհի 50 կմ – 85 կմ հատվածում թույլատրելի է միայն բարձր անցանելիության ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի համար երթևեկությունը սահմանափակված է։

Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ավտոճանապարհի 94 կմ – 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Նույն ճանապարհի 1 կմ – 42 կմ (Կոդա – գյուղ Ալգեթի) և 110 կմ – 146 կմ հատվածներում սահմանափակված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է։

Իսկ ահա Գուդաուրի (Փոստա)–Կոբի հատվածում թեթև մարդատար ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։