Վրաստանն ու ՌԴ-ն ուժի չկիրառման հարցում հնարավոր է համաձայնության հասնեն․ Կարասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ ժնեւյան ձևաչափով քննարկումների հերթական հանդիպմանը Վրաստանն ու ՌԴ-ն հնարավոր է համաձայնության գան ուժի չկիրառման մասին հարցում:

Նա պարզաբանել է, որ համաձայնագրի հարցում կողմերի մոտ առաջընթացը արձանագրվել նախորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ասել է, որ բանավոր հայտարարությունը կլինի չեզոք բնույթի, այնուամենայնիվ չեն նշվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակները:

«Ժնեւյան քննարկումների մասնակիցները պարզապես կհայտարարեն միմյանց հանդեպ ուժի չկիրառման մասին: Դա ոչ թե իրավական պարտադիր փաստաթուղթ կլինի, այլ կարեւոր քաղաքական քայլ»,-ասել է Կարասինը:

Թողնել պատասխան