Անտոմս երթևեկությունից մուտքագրված տուգանքները 2025 թվականին

2025 թվականին անտոմս երթևեկության համար մուծված տուգանքներից բյուջե է մուտքագրվել 2 մլն 459 հազար 279 լարի, նշված է Ֆինանսների նախարարության` Վրաստանի համախմբված բյուջեի եկամուտների հաշվետվության մեջ։

Նույն տվյալների համաձայն՝ 2024 թվականին նշված խախտումից գանձապետարանում կուտակվել էր 3 մլն 60 հազար 175 լարի։

Գանձապետարանի հաղորդմամբ՝ 2025 թվականի հունվար- դեկտեմբերին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է պատժամիջոցներից, տույժերից և տուգանքներից ստացված եկամուտը։

Տեղեկացնենք նաև, որ Թբիլիսիում հասարակական տրանսպորտով անտոմս երթևեկության համար գործում է 20 լարիի չափով տուգանք։ Եթե անձը 30 օրվա ընթացքում չի վճարում տուգանքը, նշանակվում է տույժ 40 լարիի չափով։