«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ տարով երկարաձգել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պետական պահպանությունը. հրամանագրի համաձայն՝ Գիորգի Կալանդարիշվիլիի պետական պահպանությունը կշարունակվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Փաստաթղթում նշված է, որ պահպանությունը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա։
Պահպանության գործընթացն ապահովում է Պետական հատուկ պահպանության ծառայությունը (ՊՊԾ)՝ պետական պահպանության չափանիշներին համապատասխան։