Այա պահի դրությամբ Վրաստանում գրանցված է 63 բարձրագույն ուսումնական հաստատություն` ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների։
2024-2025 ուսումնական տարվա դրությամբ երկրում մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը 2,3 անգամ գերազանցում է պետական ուսումնական հաստատությունների թվին։ Ավելի կոնկրետ, վերջին տվյալների համաձայն, Վրաստանում գրանցված է 19 պետական և 44 մասնավոր համալսարան։
Եթե վիճակագրությանը նայենք տարածաշրջանային տեսանկյունից, բարձրագույն ուսումնական հաստատությունների (ինչպես մասնավոր, այնպես էլ պետական) թիվն ըստ տարածաշրջանների հետևյալ տեսքն ունի.
- Թբիլիսի — 40
- Աջարիայի Ինքնավար Հանրապետություն — 8
- Իմերեթի — 4
- Կախեթի — 3
- Մցխեթա-Մթիանեթի — 1
- Շիդա Քարթլի — 2
- Սամցխե-Ջավախեթի — 2
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 2։
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններն անհամեմատ շատ են պետականներից, ուսանողների մեծ մասն ուսանում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության վերջին՝ 2024-2025 ուսումնական տարվա տվյալների համաձայն, Վրաստանում գրանցված է ընդհանուր առմամբ 187 հազար 800 ուսանող։ Նրանցից 108 հազար 300-ը պետական բուհերի ուանողներ են, և միայն 79 հազար 400-ն են մասնավոր բուհերի ուսանողներ։