Լարսը փակ է

Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 93 կմ -107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է։

Վերոնշյալի պատճառով այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է, հաղորդել է Ճանապարհային դեպարտամենտը։