Սննդի ազգային գործակալության տեսուչները Քութաիսիի Լերմոնտովի փողոցի թիվ 10 հասցեում հայտնաբերել են կաթնամթերքի չգրանցված ձեռնարկություն։
«Անհատ ձեռնարկատեր Բ.Կ.-ն, առանց գործակալության տրամադրած պարտադիր ճանաչման և տնտեսական գործունեության գրանցամատյանում գրանցման, արտադրում էր պանիր՝ կոպտորեն խախտելով սանիտարահիգիենիկ նորմերը և տեխնոլոգիական գործընթացը։
Ստուգման արդյունքում հայտնաբերված կրիտիկական անհամապատասխանությունների պատճառով տնտեսվարողը տուգանվել է, և արտադրական գործընթացը կասեցվել է։ Կաթ պարունակող արտադրանքը՝ պանիրը, որը համարվում է վնասակար, կնքվել է և կոչնչացվի գործակալության հսկողության ներքո», — ասված է գործակալության հաղորդագրության մեջ։