Վրացի ակտիվիստները Երևանում ցույց են արել

Վրացի ակտիվիստները երեկ` փետրվարի 10-ին, Երևանում ցույց են արել` կոչ անելով ԱՄՆ-ին լինել Վրաստանի ժողովրդի գործընկերը:

Ցույցը կազմակերպել են վրացի կանանց շարժման ներկայացուցիչները: Ակտիվիստները ցույցը կազմակերպել են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը զուգահեռ:

Մասնակիցները կոչ են արել ամերիկյան կողմին. «Ամերիկա, եղիր մեր հուսալի գործընկերը», ընդգծելով վրացական քաղաքացիական հասարակության ցանկությունը՝ ամրապնդել կապերը Վաշինգտոնի հետ: