Կփոխվեն խարխուլ շենքերից տեղահանված բնակիչների վարձավճարման կանոնները

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ եթե վթարային շենքից վարձակալությամբ դուրս բերված անձը հրաժարվի մասնակցել վթարային բնակելի տների փոխարինման որևէ ծրագրի, 6 ամիս անց նրա վարձավճարի տրամադրումը կդադարեցվի։

Կախա Կալաձեի տեղեկացմամբ՝ վարձավճարի տրամադրումը կվերականգնվի միայն այն բանից հետո, երբ անձը համաձայնի մասնակցել փոխարինման ծրագրին։

«Եթե անձը ստանում է վարձավճար և միաժամանակ պարզվում է, որ նա հրաժարվում է մասնակցել վթարային բնակելի տան փոխարինման որևէ ծրագրի, 6 ամիս անց վարձի վճարումը կդադարեցվի։ Շատ են դեպքերը, երբ շենքը վթարային է, մենք ընտանիքներին դուրս ենք բերում վարձով բնակության, որպեսզի տեղի ունենա տվյալ բնակելի շենքի փոխարինումը (վերակառուցումը), սակայն կան մարդիկ, որ խոչընդոտում են այդ ծրագրի իրականացմանը։ Սա խնդիր է նաև մյուս քաղաքացիների համար։

Այն անձը, որը կհրաժարվի մասնակցել վթարային տան փոխարինման որևէ ծրագրի, 6 ամիս անց կդադարեցվի վարձավճարի տրամադրումը նրան։ Կվերականգնվի տրամադրումը միայն այն ժամանակ, երբ նա համաձայնություն տա ծրագրին մասնակցելու»,- նշել է Կալաձեն։