Սահմանափակումներ Նաքերալայի լեռնանցքում

Առատ ձյան պատճառով Նաքերալայի  լեռնանցքում արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը, հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհի այդ հատվածում այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

«Առատ ձյան պատճառով Քութաիսի-Տկղիբուլի-Ամբրոլաուրի ազգային ճանապարհի 39 կմ — 72 կմ հատվածում (Նաքերալա լեռնանցք), կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելված է, այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», — ասված է հաղորդագրության մեջ։