2025 թվականին Վրաստանում գրանցվել է օտարերկրյա կապիտալով 20 հազար 802 նոր բիզնես սուբյեկտ, որոնց գրեթե 37%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«BusinessPressNews»-ին Ազգային վիճակագրության ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում գրանցվել է 7643 ռուսական ընկերություն։
Անցյալ տարի Ռուսաստանից հետո ամենաշատ բիզնես կազմակերպությունները հիմնադրել են հնդիկները և ուկրաինացիները։
Ավելի կոնկրետ, 2025 թվականին Վրաստանում ամենաշատ բիզնես սուբյեկտներ գրանցած 10 երկրներն են՝
- Ռուսաստան՝ 7643
- Հնդկաստան՝ 1960
- Ուկրաինա՝ 1915
- Բելառուս՝ 1575
- Թուրքիա՝ 986
- Պակիստան՝ 583
- Իսրայել՝ 530
- Ադրբեջան՝ 524
- Գերմանիա՝ 524
- Չինաստան — 320։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է եղել 1 մլն 58 հազար 100 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 71 հազար 700-ը գրանցվել է 2025 թվականին։