Քաղաքացիական ակտիվիստ Բայա Մարգիշվիլին հայտարարել է, որ իր նկատմամբ երկրորդ անգամ գործ է հարուցվել նույն մեղադրանքով, ինչն, ըստ նրա, օրենքի խախտում է:
Բայա Մարգիշվիլիի դեմ քրեական գործը հարուցվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, որը դրսևորվել է դատավորին վիրավորելով և պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ` մինչև երկու տարի ազատազրկմամբ։
«Անհեթեթություն է, որ անձը երկու անգամ դատվի նույն արարքի համար. սա հակասում է իրավունքի հիմնարար սկզբունքին։ Դատավորը կարող էր ընտրություն կատարել վարչական և քրեական իրավունքների միջև, նա ընտրեց 200 լարի տուգանքը, իսկ հիմա ուզում են ինձ դատել քրեական իրավունքով նույն արարքի համար», — Netgazeti-ին ասել է Բայա Մարգիշվիլին։