Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներն «արժեք չունեն». «Իմեդի»

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` իրենց ընկերության նկատմամբ Մեծ Բրիտանիայի կիրառած ֆինանսական պատժամիջոցներն «արժեք չունեն»։

«Տեղեկացանք, որ բրիտանական իշխանությունները որոշել են պատժամիջոցներ կիրառել «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ։ Ավելի քան 22 տարի «Իմեդի» հեռուստաընկերությունը ծառայել է Վրաստանին և մեր երկրի խոսքի ազատությանը։ «Իմեդի» հեռուստաընկերությունը չի նահանջել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանում իշխում էր հանցավոր ռեժիմը, բացահայտում էր նրա բոլոր արատները, ինչն ավարտվեց հեռուստաընկերություն ներխուժմամբ և բռնագրավմամբ։

Այս ֆոնին բրիտանական պատժամիջոցները ոչ մի արժեք չունեն։ «Իմեդի» հեռուստաընկերության համար միակ արժեքավոր գնահատականը վրաց ժողովրդի վստահությունն է», — ասված է «Իմեդի»-ի հայտարարության մեջ։