Վրաստանի ազգային բուսաբանական այգին ժամանակավոր փակվել է

Վրաստանի ազգային բուսաբանական այգին ժամանակավոր փակվել է այցելուների համար։ Տեղեկության համաձայն՝ որոշումը կայացվել է առավելագույն անվտանգության ապահովման նպատակով։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ առատ ձյունը լրջորեն ներգործել է բուսաբանական այգու եզակի ծառերի ու բույսերի հավաքածուների և արժեքավոր ցուցանմուշների վրա։

Նույն հաղորդագրության համաձայն՝ «վնասվել են հազվագյուտ փայտային բույսերի աչքի ընկնող նմուշներ, ինչը լուրջ մարտահրավեր է այգու էկոհամակարգի համար»։