Երկրում գրանցված մեքենաների միայն 3%-ն է 5 տարեկանից պակաս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2025 թվականի տվյալները Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Ըստ վիճակագրության` անցյալ տարի երկրում ավտոտրանսպորտի ավելի քան 80,5%-ը 10 տարեկանից մեծ է եղել, իսկ 5 տարուց պակաս հնություն ունեցողները կազմել են ընդամենը 3%:

Ավելի կոնկրետ, Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2025 թվականին Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների քանակն աճել է 7%-ով (124 հազար 321 միավորով) և կազմել 1 մլն 914 հազար 908 միավոր։ Դրանցից՝

  • 10 տարեկանից մեծ – 1 մլն 541 հազար 196 ավտոմեքենա (80,5%),
  • 5-ից 10 տարեկան – 265 հազար 41 ավտոմեքենա (13,8%),
  • 2-ից 5 տարեկան – 61 հազար 335 ավտոմեքենա (3%),
  • մինչև 2 տարեկան – 39 հազար 995 ավտոմեքենա (2%):

Նույն վիճակագրության համաձայն՝ երկրում գրանցված տրանսպորտային միջոցների 42%-ը աշխատում է բենզինով, 19,5%-ը՝ դիզելով, գրեթե 10%-ը՝ բենզինով և գազով, գրեթե 10%-ը հիբրիդային է, իսկ 0,8%-ը՝ էլեկտրամոբիլ։

Ըստ նույն վիճակագրության՝ անցյալ տարի գրանցված ավտոմեքենաների գրեթե 45%-ը բաժին է ընկել Թբիլիսիին։

Մասնավորապես, 2025 թվականին Թբիլիսիում գրանցված է եղել 855 հազար 2 ավտոմեքենա, երկրորդ տեղում Իմերեթին է՝ 213 հազար 316 ավտոմեքենայով, իսկ երրորդում՝ Կախեթին՝ 152 հազար 259: