Հատուկ չվերթեր Վրաստանի քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարարությունը հետևյալ հայտարարությունն է տարածել արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար.

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, հաշվի առնելով մի շարք երկրների օդային տարածքի փակման հետևանքով առաջացած ճանապարհորդության խափանումները, այն Վրաստանի քաղաքացիների համար, որոնց վերադարձը Վրաստան համապատասխան ավիաընկերություններ չեն կարող ժամանակին ապահովել, Վրաստանի կառավարության որոշմամբ կիրականացվեն հատուկ չվերթեր.

Ռիադ (Սաուդյան Արաբիա) — Թբիլիսի (Վրաստան)՝ 04.03.2026, 19:00 (տեղական ժամանակով)
Մուսկատ (Օմանի Սուլթանություն) — Թբիլիսի (Վրաստան), 05.03.2026,  19:00 (տեղական ժամանակով)

Վրաստան վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիները կարող են կապ հաստատել Վրաստանի համապատասխան դեսպանատների հետ»։