Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 29-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ մեծ քանակությամբ հոգեմետ նյութեր գնելու, պահելու և Վրաստան ներմուծելու մեղադրանքով, հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։
Ուղևորի ձեռքի ուղեբեռի խուզարկության ժամանակ մաքսային ծառայողները հայտնաբերել են կետամին պարունակող ինը լիտր հեղուկ` լցված պլաստիկ տասը շշի մեջ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 261-րդ և 263-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում։