Վրաստանը 2:0 հաշվով հաղթեց Շվեդիային

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց Շվեդիային։

Հանդիպումն անցկացվել է նոյեմբերի 11-ին Բաթումում։

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, սակայն հանդիպման երկրորդ խաղակեսում Վրաստանի հավաքականի խաղացող Խվիչա Կվարացխելիան երկու գոլ խփեց մրցակցի դարպասին։