Եվս 77 մահ. կորոնավիրուսը Վրաստանում

Նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 445 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 775 826-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 508 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 708 820 մարդ։

Վարակից մահացել է ևս 77 մարդ, ընդհանուր՝ 10 816:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.75%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.02%, վերջին 7 օրվանը՝ 10.06%: