Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր մարզիկ օլիմպիական արտոնագիր նվաճելու դիմաց կստանա դրամական պարգև, հայտարարել է «Վրացական երազանք«-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գեղասահորդների և ֆեդերացիայի ներկայացուցիչների պարգևատրման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ պետությունը գնահատում է օլիմպիական ուղեգրի ձեռքբերման համար ջանքերը։
ըստ Իրակլի Կոբախիձեի` սահմանվել են որոշակի դրամական մրցանակներ և՛ արտոնագիր ստանալու, և՛ մրցանակային տեղ զբաղեցնելու համար.
• Օլիմպիական արտոնագրի համար. Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած մարզիկները կստանան 50 հազար լարի;
• Փոխչեմպիոնների համար. Լուկա Բերուլավան և Անաստասիա Մետելկինան մրցանակային տեղ զբաղեցնելու համար կպարգևատրվեն 500 հազար լարիով:
«Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր մարզիկի կփոխանցվի 50 հազարական լարի՝ օլիմպիական արտոնագիր ստանալու և օլիմպիական խաղերին մասնակցելու համար», — ասել է Կոբախիձեն։
Վարչապետը հստակեցրել է, որ նույնական դրամական պարգևներ կսահմանվեն նաև Ձմեռային պարաօլիմպիկ խաղերի մասնակիցների համար։
«Ցանկանում եմ հայտնել Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ անելու առավելագույնը Վրաստանում սպորտի հաջողության համար. դրա համար մեծ ներդրումներ են արվում, և ապագայում նույնպես ամեն ինչ կարվի, որպեսզի վրացական սպորտն էլ ավելի մեծ արդյունքների հասնի», — նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ հանձնված պետական պարգևները «երախտագիտության արտահայտություն» են և այն գնահատանքը, որին պետությունն արժանացնում է մարզիկներին։