Նորածինը, որին մայրը փորձել էր սպանել, դեռևս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրան վիրահատել են 4 անգամ, փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն բժիշկները դեռևս դժվարանում են կանխատեսումներ անել: «Մթավարի Արխի»-ի հետ զրույցում «Մեդինա» կլինիկայի բուժական գծով տնօրենը հայտնել է, որ երեխայի ուղեղը վնասված է, և հնարավոր է՝ լիովին չվերականգնվի։
«Կատարվել է 4 վիրահատություն: Երեխայի վիճակը ծանր է: Նա վերակենդանացման բաժանմունքում է, քանի որ ունի արյունազեղում և տրավմատիկ բնույթի ուղեղի այտուց: Սրա հետևանքով ուղեղը վնասված է: Բազմապրոֆիլ մասնագետներից հսկայական ջանքեր պահանջվեցին երեխայի կյանքը փրկելու համար, բայց կանխատեսումներ անելը դժվար է, հնարավոր է՝ մնա անկողնուն գամված»,- ասել է Ջումբեր Ունգիաձեն:
Հիշեցնենք, փետրվարի 22-ին Բաթումիի «Մեդինա» կլինիկայում նույն կլինիկայի սանիտարուհին ծննդաբերել էր և նորածնին վնասվածքներ հասցրել դեմքի ու պարանոցի շրջանում: Մայրը նորածնին դրել էր պոլիէթիլենային տոպրակի մեջ և փորձել էր ազատվել նրանից: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 11 պրիմ 19-109-րդ հոդվածի կետերով` ընտանիքի անդամ նորածնի դիտավորյալ սպանության փորձ: Կինը ձերբակալված է: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում: