Տկղիբուլիի Կուրսեբի գյուղում սողանք է տեղի ունեցել

Տկղիբուլիի մունիցիպալիտետի Կուրսեբի գյուղում սողանքային երևույթներ են սկսվել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ այս պահին տեղում մոբիլիզացված են Ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներ և համապատասխան ծանր տեխնիկա։

Ծառայության տեղեկություններով՝ հրշեջ-փրկարարներն աշխատում են ակտիվ ռեժիմով, որպեսզի տեղի բնակչությանը տեղափոխեն անվտանգ վայր։

«Իրականացվում է տեղի բնակչության տարհանում՝ անվտանգ վայր տեղափոխելու նպատակով։ Այս փուլում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Կոչ ենք անում Կուրսեբի գյուղի բնակիչներին ձեռնպահ մնալ տեղաշարժվելուց և ենթարկվել Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հրահանգներին», — նշված է տարածված հայտարարության մեջ։

Զուգահեռաբար աղետի գոտում աշխատում են նաև մասնագետները։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ տեղում գտնվում են երեք երկրաբանական խմբեր, որոնք օպերատիվ կերպով գնահատում են ստեղծված իրավիճակը։