Լարին ամրապնդվել է

Մարտի 13-ի սակարկությունների արդյունքում լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է։ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ԱՄՆ դոլարի արժեքը սահմանվել է 2.729 լարի։ Համապատասխանաբար, լարին դոլարի նկատմամբ արժևորվել է 0.31 թեթրիով։

Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 3.03 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3.1261 լարի։

Ֆունտստեռլինգի նկատմամբ լարին արժևորվել է 4.02 թեթրիով. մեկ ֆունտի արժեքը կազմում է 3.6173 լարի։

Մեկ թուրքական լիրայի փոխարժեքը սահմանվել է 6.18 թեթրի։