Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն են հայտնել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը գրավոր ցավակցել է Իրակլի Կոբախիձեին՝ նշելով.
«Նորին Սրբություն Իլիա II-ը նշանակալի ավանդ է ներդրել Ադրբեջանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության կապերի զարգացման ու ամրապնդման գործում:
Կիսում եմ այս ծանր կորստի վիշտը և ցավակցում եմ Ձեզ, ողջ վրաց ժողովրդին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն՝ ինչպես անձամբ իմ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի անունից»։
Իսկ Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին ուղղված նամակում գրել է.
«Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան մասին: Իր գրեթե կեսդարյա գործունեության ընթացքում Իլիա II-ի կյանքն ու ծառայությունը խորհրդանշում էին ազգերի միջև հավատքի, հայրենասիրության և բարեկամության ազնիվ արժեքները:
Հայ ժողովրդի և իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վրաստանի կառավարությանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցուն և եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ մաղթելով նրանց ուժ և տոկունություն այս դժվարին պահին»։
Կաթողիկոս-Պատրիարքի մահից հետո ցավակցական ուղերձներ են հղել ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, տարբեր երկրների հոգևոր առաջնորդներ և միջազգային քաղաքական գործիչներ: