Սամեբա Մայր տաճարում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության կարգը մատուցել է Տիեզերական Պատրիարք, Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոս Բարդուղիմեոսը: Արարողությունը Բարդուղիմեոս I-ը կատարել է Պատրիարքական գահի տեղապահ, մետրոպոլիտ Շիո Մուջիրիի և Վրաց Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամների հետ միասին:
Հուղարկավորության կարգից հետո Տիեզերական Պատրիարքը խոսքով դիմել է հանրությանը.
«Արևելքի Քրիստոսի Սուրբ Ուղղափառ Եկեղեցու դասը հրաժեշտ է տալիս իր ամենաարժանավոր, իմաստուն և պայծառ եղբայրներից մեկին»,- հայտարարել է նա:
«Վրաստանի պատմական երկրի սրբազան Եկեղեցին զրկվեց կես դար շարունակ իրեն կառավարող իմաստուն ղեկավարից, իսկ սուրբ նվիրապետությունը՝ աստվածաբանության մեջ խորապես հմտացած առաջնորդից, որի ձեռամբ բոլոր եպիսկոպոսներն ստացել են քահանայապետության աստվածային շնորհը»,- ասել է Տիեզերական Պատրիարքը:
«Պատվարժան պետական իշխանությունը զրկվեց իմաստուն խորհրդատուից՝ ամենայն բարի և ազգանվեր գործերում, խաղաղության և միասնության դեսպանից»,- հավելել է նա:
Ժամը 15:00-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մարմինը Սուրբ Երրորդություն (Սամեբա) Մայր տաճարից սգո թափորով կտեղափոխվի Սիոնի Մայր տաճար:
Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին, 93 տարեկան հասակում: