Չանախչի գյուղում ջրամատակարարումը վերականգնվել է

Մառնեուլիի շրջանի Չանախչի գյուղում ջրամատակարարումը վերականգնվել է, «Ալիք Մեդիա Վրաստան»-ին հայտնել են գյուղի բնակիչները։

Հիշեցնենք, որ գյուղխորհրդի նախագահ Գիգոլ Աթաբեկյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասել էր, որ ջրային համակարգի համար նախատեսված նոր սարքավորումները պետք է տեղադրվեին մոտակա օրերին։ Նրա պարզաբանմամբ՝ գործընթացի ձգձգումը կապված էր բացառապես օրենսդրական նոր կարգավորումների և տենդերային գործընթացների հետ։ Ըստ գյուղխորհրդի նախագահի՝ այս տարի գնումների հետ կապված փոփոխություն է կատարվել, առանց տենդերի այլևս ոչ մի գնում չի կատարվում, հետևաբար սարքավորման տենդեր էր  հայտարարվել։

Մին այդ Չանախչիի բնակիչները տևական ժամանակ ահազանգում էին խմելու ջրի բացակայության մասին։ Գյուղացիները ստիպված էին օգտվել գյուղամիջի սակավաթիվ պաշարներից, որոնք ոչ միայն չէին բավականացնում տնտեսություններին ու տեղի դպրոցին, այլև հաճախ պղտորվում էին ու դառնում խմելու համար ոչ պիտանի։

Այս թեմայով «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նախորդ հոդվածները կարող եք կարդալ  ստորև.

Ջրի խնդիրը Չանախչիում. պարզաբանում

Ջրի խնդիրը Չանախչիում. բնակիչներն ահազանգում են