Հնարավոր է՝ որոշ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին թույլ տրվի մասնագիտական գործունեություն ծավալել առանց կացության և աշխատանքի թույլտվության։ Այս կապակցությամբ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքում կավելացվի հատուկ հոդված։ Նախաձեռնությունը մշակել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները, որն արդեն ներկայացվել է խորհրդարան։
Հայտնի է, որ բացառությունները կվերաբերեն այն դեպքերին, երբ գործունեությունն իրականացվում է ժամանակավոր այցի շրջանակներում, երկարաժամկետ զբաղվածություն չի ենթադրում տեղական աշխատաշուկայում և կապված է կոնկրետ կարճաժամկետ նախագծի, միջոցառման կամ ծառայության հետ։
Օտարերկրացու իրականացվելիք կարճաժամկետ մասնագիտական գործունեության ցանկը, տևողությունը և կարճաժամկետ համարվելու չափանիշները կսահմանվեն Վրաստանի կառավարության որոշմամբ։
Կարճաժամկետ մասնագիտական գործունեություն իրականացնող օտարերկրացին Վրաստանում չի համարվի աշխատանքային ներգաղթյալ կամ ինքնազբաղված օտարերկրացի։