Դոնեցկի դե ֆակտո Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը Վրաստանի 58-ամյա քաղաքացի Կոբա Խաբազիին հեռակա կարգով դատապարտել է 13 տարի ազատազրկման։
Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի «Վարձկան զինվորի մասնակցություն զինված հակամարտությանը» հոդվածով։
Կոբա Խաբազին Միասնական ազգային շարժման պատգամավոր էր։ Ներկայումս նա ներկայացնում է «Փոփոխությունների համար» ընդդիմադիր կոալիցիան:
Ռուսաստանի դատախազության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ 2022 թվականի մարտին Խաբազին Ուկրաինա է մեկնել Լեհաստանի սահմանային անցակետով, «որտեղ միացել է «Վրացական լեգեոնին» որպես վարձկան զինվոր»։
Մոսկվան Խաբազիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։