Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ից սկսած՝ Դիղմուրա գետի կամրջի վրա երթևեկությունը լիովին կսահմանափակվի հինգ ամսով։
«Մեկնարկում է Դիղմուրա գետի վրայի կամրջի ապամոնտաժումը և դրա տեղում նորի կառուցումը։ Ապրիլի 15-ի ժամը 00:00-ից հինգ ամիս շինարարական տարածքում երթևեկությունը լիովին կսահմանափակվի։
Կամրջով շարժվող տրանսպորտային միջոցները կշարունակեն երթևեկել այլընտրանքային երթուղիներով», — հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։