Մառնեուլիում ոստիկանության և ֆերմերների միջև բախում է տեղի ունեցել։ Ցույցի մասնակից ֆերմերները բողոքում են, որ չեն կարողանում իրացնել տեղական արտադրության բանջարեղենը և ստիպված են լինում իրենց արտադրանքը վաճառել ավելի էժան գնով:
Ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհը որպես բողոքի նշան, ինչը վերածվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախման։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները ցույցի ժամանակ ձերբակալել են 2 անձի՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` իրավապահ մարմնի աշխատակցի, զինծառայողի, Պետական պաշտպանության հատուկ ծառայության աշխատակցի, հարկադիր կատարողի կամ հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի կամ դրան համարժեք անձի օրինական կարգադրությանը կամ պահանջին չենթարկվելը իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս։