«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունն առաջընթաց է գրանցել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում:
Հանրային հեռարձակողի եթերում նա հիշատակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ և սպասվելիք այցը:
«Մենք ուրախ ենք, որ հնարավոր է դարձել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և շարունակել քննարկումը Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ», — ասել է Բոճորիշվիլին՝ հիշեցնելով, որ Վրաստանի պատվիրակությունը գտնվում էր Միացյալ Նահանգներում, իսկ երկիր է ժամանել Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը մայիսին ԱՄՆ-ից սպասում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչների ևս մեկ այցի։