Միջազգային ապրանքային բորսայում ցորենի արտահանման գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 4.5%-ով, որի հիմնական պատճառը Իրանի դեմ շարունակվող պատերազմն ու Հորմուզի նեղուցի կաթվածահարությունն է։
Ըստ ներկայիս տվյալների՝ տարեսկզբից ի վեր աճի տեմպը հասնում է 23%-ի:
Չնայած Իրանը ցորենի խոշոր արտահանող չէ, տարածաշրջանում լարվածության աճը հանգեցրել է նավթի գների տատանումների և բեռնափոխադրումների ապահովագրության արժեքի աճի, ինչն անմիջականորեն ներգործում է ցանկացած արտահանման ապրանքի արժեքի վրա, քանի որ լոգիստիկան թանկացել է ամբողջ աշխարհում։