Վրաստանում այսօր տոնում են «Գիորգոբան»

Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր՝ մայիսի 6-ին, նշում է ամենանշանակալի սրբերից մեկի՝ Սուրբ Գիորգիի տոնը՝ «Գիորգոբան»։

Սուրբ Գիորգին դարձել է քաջության խորհրդանիշը, ամենասիրված սրբերից մեկը և համարվում է վրաց ազգի պաշտպանը։

Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ մայիսի 6-ին (գլխատման օր) և նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր)։ Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ը պետական տոնի կարգավիճակ ունի, համարվում է ոչ աշխատանքային, այդ օրը նշվում է նաև իբրև Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի օր։