Գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է

2026 թվականի I եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 14.4 տոկոս։ Տեղեկությունը տարածել է  Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

«2026 թվականի I եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.4 տոկոսային կետով և սահմանվել 53.4 տոկոս, իսկ զբաղվածության մակարդակը նվազել է 1.0 տոկոսային կետով և կազմել 45.7 տոկոս:

Աշխատուժի մասնակցության մակարդակը քաղաքային տիպի բնակավայրերում նվազել է 2.4 տոկոսային կետով, իսկ գյուղական տիպի բնակավայրերում աճել է 0.1 տոկոսային կետով: Զբաղվածության մակարդակը քաղաքային տիպի բնակավայրերում նվազել է 1.9 տոկոսային կետով, իսկ գյուղական տիպի բնակավայրերում աճել է 0.1 տոկոսային կետով և համապատասխանաբար կազմում է 45.9 տոկոս և 45.4 տոկոս:

2026 թվականի I եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարձու աշխատողների մասնաբաժինը զբաղվածների ընդհանուր թվում նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 67.5 տոկոս:

2026 թվականի I եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազրկության մակարդակը քաղաքային տիպի բնակավայրերում նվազել է 0.3 տոկոսային կետով, իսկ գյուղական տիպի բնակավայրերում՝ 0.2 տոկոսային կետով:

Գործազրկության մակարդակը ավանդաբար բարձր է տղամարդկանց շրջանում՝ կանանց համեմատությամբ: 2026 թվականի I եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ցուցանիշը կանանց շրջանում աճել է 0.5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում նվազել է 0.8 տոկոսային կետով և համապատասխանաբար կազմում է 12.1 տոկոս և 16.2 տոկոս:

Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ ավելի բարձր է, քան կանանց մոտ: 2026 թվականի I եռամսյակում այդ ցուցանիշը կանանց շրջանում կազմում է 43.4 տոկոս, իսկ տղամարդկանց շրջանում՝ 64.9 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատուժի մասնակցության մակարդակը կանանց շրջանում նվազել է 1.1 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 1.6 տոկոսային կետով:

2026 թվականի I եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբաղվածության մակարդակը կանանց շրջանում նվազել է 1.2 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 0.8 տոկոսային կետով»,- նշված է  հաղորդագրության մեջ: