Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմն այցելել են Թբիլիսիի Ազգային պալատում 2002 թվականից գործող ՆՏՆ շախմատի ակումբ, որը կրում է լեգենդար շախմատիստներ Նոնա Գափրինդաշվիլիի, Տիգրան Պետրոսյանի և Նանա Ալեքսանդրիայի անունների սկզբնատառերը, հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը։
«Համահիմնադիր Նանա Ալեքսանդրիան ներկայացրեց ակումբի աշխատանքը։ Նա կարևորեց ակումբի նախաձեռնությամբ 2000 թվականից Վրաստանի Շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո ընթացող Տիգրան Պետրոսյանի անվան ամենամյա հուշամրցաշարը, որն ավանդաբար մեկնարկում է հունիսի 17-ին` Տ․Պետրոսյանի ծննդյան օրը։
ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի շախմատի ֆեդերացիային և ՆՏՆ ակումբին՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակի հանդեպ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։