2026 թվականի ապրիլին տնտեսությունն աճել է

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.2%, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 8.3%:

Ապրիլին Վրաստանի մասնավոր հատվածի, այսինքն՝ ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող ձեռնարկությունների շրջանառությունը կազմել է 15 միլիարդ լարի, ինչը տարեկան կտրվածքով աճել է 10.3%-ով։ Ըստ ոլորտների՝ ամենաշատն աճել է մշակող արդյունաբերությունը, իսկ անկում է գրանցվել հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում։

«2026 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ճյուղերը. մշակող արդյունաբերություն, տեղեկատվություն և կապ, տրանսպորտ և պահեստավորում, առևտուր, նաև ֆինանսական և ապահովագրական գործունեություն։ Անկման միտում է արձանագրվել շինարարության և հանքագործական արդյունաբերության ոլորտներում»,- ասված է հրապարակած տեղեկության մեջ։