ԲՊՀ-ի (Բաթումիի պետական համալսարան) դասախոսի կատարած հնարավոր բռնության փաստով հետաքննություն է սկսվել։ Այս տեղեկությունը տարածել է տեղական «Աճարա Թայմս» լրատվամիջոցը։
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածով` բռնություն։ Այսօր ԲՊՀ-ի պրոֆեսոր Նանի Գվարիշվիլին հայտարարել է, որ սոցիալական ցանցում տարածված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը ձեռքով դիպչում ուսանողներին, մոնտաժված են։
Կադրերը, թե ինչպես է դասախոսը դիմակայության մեջ մտնում ուսանողների հետ, «Աճարա Թայմս» հրատարակությունը տարածել էր երեկ։ Ռուսթավելիի փողոցում՝ ԲՊՀ-ի հարակից տարածքում հավաքված երիտասարդները ստորագրություններ էին հավաքում Դյուշենի համախտանիշ ունեցող երեխաների աջակցության համար, երբ նրանց է մոտեցել և հակադրվել Նանի Գվարիշվիլին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Գվարիշվիլիի հետ միասին ուսանողների հետ դիմակայության մեջ են մտել նաև նրա ամուսինն ու դուստրը։ Ամուսինը՝ Անզոր Դևաձեն, նույն համալսարանի պրոֆեսոր է, իսկ դուստրը՝ Լելա Դևաձեն՝ ասիստենտ-պրոֆեսոր։