Մեղադրանք` խարդախությամբ խոշոր չափի գումար ձեռք բերելու համար

Թբիլիսիի դատախազության քրեական գործերի խարդախության համար դատավարական վարման վարչությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել խոշոր չափի գումար խարդախությամբ յուրացնելու համար։

Մասնավորապես, ըստ Թբիլիսիի դատախազության, Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, որն ուներ ֆինանսական պարտքեր և նախապես գիտեր, որ չի կարող կատարել իր պարտավորությունները, տուժողի հետ պայմանագիր է կնքել շինանյութեր մատակարարելու պայմանով՝ խոշոր չափի գումար խարդախությամբ յուրացնելու համար։ Նա տուժողից որպես կանխավճար պահանջել է 68 հազար 800 լարի, որն ամբողջությամբ յուրացրել է։

«Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են դատավորի որոշման հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։ Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում դատարան կդիմի մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար», — նշված է հաղորդագրության մեջ։