M2 ընկերության նոր սեփականատերը Trust Holding LLC-ն է: Համապատասխան տեղեկությունը նշված է հանրային գրանցամատյանում։
Georgia Capital (GCAP) ընկերությունը վաճառել է իր դուստր ձեռնարկությունը՝ M2 զարգացման ընկերությունը: Ներդրումային խումբը հունիսի 5-ին իր կայքում հրապարակել է ընկերության տեղական ներդրողներին վաճառքի մասին տեղեկությունը։
Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ կողմերը մայիսի 5-ին կնքել են գնման պայմանագիր: Արդյունքում, Trust Holding LLC-ն ձեռք է բերել M2 Group LLC-ն։
Գնորդը՝ Trust Holding LLC-ն, հիմնադրվել է այս տարվա ապրիլին, և դրա 70% բաժնեմասը պատկանում է Լաշա Կվաճաձեին, իսկ 30%-ը՝ Դիմիտրի Ադամիային, որը նաև ընկերության տնօրենն է: Դիմիտրի Ադամիան նշանակվել է նաև M2 Group LLC-ի նոր տնօրեն։
Հարկ է նշել, որ գործարքի արժեքը առևտրային գաղտնիք է։