Քանիե Ուեսթի համերգի օրը մետրոն և մերձակա ավտոբուսները կաշխատեն երկարացված գրաֆիկով

Հունիսի 12-ին «Դինամո Արենա»-ում նախատեսված Քանիե Ուեսթի համերգի պատճառով Թբիլիսիի մետրոն և տարածքում գործող ավտոբուսները կաշխատեն արտաժամյա ռեժիմով և կսպասարկեն ուղևորներին մինչև հունիսի 13-ի ժամը 02:00-ն։

Ըստ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի` հունիսի 12-ի ժամը 07:00-ից մարզադաշտի շրջակա փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։

Սահմանափակումներ կգործեն Սլավա Մետրևելիի և Գիորգի Ցաբաձեի փողոցներում, որտեղ տեղաշարժը կսահմանափակվի «Դինամո Արենա» մարզադաշտի գլխավոր մուտքերի հարակից տարածքում։