Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնելու Բորջոմիի մունիցիպալիտետի հրդեհաշիջման աշխատանքներին:

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հետաքրքրվել է Բորջոմիում  հրդեհաշիջման աշխատանքների ընթացքով։

Նա ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ օգնելու Վրաստանին համապատասխան տեխնիկայով։

Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը օգնության համար և ևս մեկ անգամ ընդգծել Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ գործընկերությունը և նշել նախկինում ևս նման իրավիճակներում Թուրքիայի կողմից ցուցաբերվող օգնությունը։

Թուրքիայի ավիացիան միացել է Բորջոմիի հրդեհաշիջման աշխատանքներին