Վրաստանի կառավարությունը ստեղծում է Գաստրոնոմիայի հանրային իրավունքի իրավաբանական անձ (ՀԻԻԱ)։ Համապատասխան որոշումը, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրությամբ, հրապարակվել է հունիսի 18-ին:
Մասնավորապես, նոր ՀԻԻԱ-ն կկոչվի Գաստրոնոմիայի ազգային գործակալություն, որը գործելու է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո:
Նույն նախարարության կազմում ստեղծվում է ևս մեկ ՀԻԻԱ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանական և ագրոծառայությունների գործակալություն:
Որոշումների համաձայն՝ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարը պետք է ապահովի նոր գործակալությունների ղեկավարների նշանակումը և նրանց կանոնադրության հաստատումը:
Երկու որոշումներն էլ ուժի մեջ կմտնեն հուլիսի 20-ից: