Վրաստանում հեղուկ գազի ներկրումը թանկացել է

Վրաստանում հեղուկ գազի ներկրումը թանկացել է գրեթե 40%-ով։ Եթե 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին մեկ լիտր վառելիքի ներկրումը (առանց հարկերի) միջինում արժեր 0,37 դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 0,50 դոլար։ Դրան զուգահեռ՝ 81,5%-ով աճել է նաև ներկրման ծավալը։

Ավելի կոնկրետ, 2026 թվականի հունվար-մայիսին Վրաստանը գնել է 22 հազար 705 տոննա հեղուկացված պրոպան՝ ընդհանուր 11.434 միլիոն դոլար արժողությամբ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներկրման ծավալը կազմել էր 12 հազար 506 տոննա (4.550 միլիոն դոլար)։ Հատկանշական է, որ այս տարվա տվյալները ռեկորդային ցուցանիշ են 2009 թվականից ի վեր։

Ներկրման թանկացմանը զուգընթաց աճել է նաև մանրածախ գինը։ Եթե մեկ ամիս առաջ բրենդային բենզալցակայաններում մեկ լիտր հեղուկ գազի արժեքը առավելագույնը 1,5 լարի էր, ապա այսօր դրա արժեքը տատանվում է 1,55-ից 1,70 լարիի սահմաններում։