Ավտովթարի հետևանքով տուժել է 14 մարդ

Զեստափոնի-Քութաիսի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 14 մարդ, բոլորն էլ տեղափոխվել են կլինիկա։

ՆԳՆ-ն հետաքննում է միջադեպը Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ի առավոտյան։ «Ազատություն» ռադիոկայանին ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ տրանսպորտային այլ միջոցներ չեն տուժել։ Նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել։

Վիրավոր ուղևորներից մի քանիսն օտարերկրյա քաղաքացիներ են։