Geostat. 2026 թվականի առաջին կեսի միջին տնտեսական աճը կազմել է 7.9%

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8․6%, իսկ 2026 թվականի առաջին վեց ամսվա միջին տնտեսական աճը սահմանվել է 7․9%:

Geostat-ի տվյալներով՝ հունիսին տնտեսական աճի ուղղությամբ զգալի ավանդ են ունեցել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և պահեստավորման, շինարարության, տեղեկատվության և կապի, նաև ֆինանսական ու ապահովագրական գործունեության ոլորտները։

Նվազման միտում է արձանագրվել հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում։

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության պարզաբանմամբ՝ 2026 թվականի հունիսի տնտեսական աճի նախնական գնահատումը հիմնված է ԱԱՀ վճարող ձեռնարկությունների շրջանառության, ֆիսկալ և դրամավարկային վիճակագրության նախնական տվյալների վրա։ Իրական համախառն ներքին արդյունքի եռամսյակային հաշվարկը՝ ճշգրտված մեթոդաբանությամբ, կհրապարակվի 2026 թվականի սեպտեմբերին։