Այսօր` օգոստոսի 7-ին, լրանում է Օգոստոսյան պատերազմի 18-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Վրաստանի գործընկեր երկրներն աջակցություն են հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Արձագանքները ներկայացնում ենք ստորև.
ԱՄՆ դեսպանատուն
«Այսօր լրանում է Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի 18-րդ տարեդարձը: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ռուսաստանի սանձազերծած Վրաստանի տարածքի շարունակական օկուպացիայի կապակցությամբ և դատապարտում է սպանությունները, առևանգումներն ու բռնության այլ ձևերը, որոնք տեղի են ունեցել ռուսական շարունակվող օկուպացիայի ներքո»։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարություններ.
«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում: Սա խախտում է միջազգային իրավունքը և Ռուսաստանի պարտավորությունները 2008 թվականի օգոստոսի 12-ի Վեց կետանոց համաձայնագրով: Ռուսաստանի սանձազերծած Վրաստանի օկուպացված տարածքների շարունակական ռազմականացումը լուրջ սպառնալիք է ներկայացնում Վրաստանի անվտանգության, նաև տարածաշրջանային և եվրոպական կայունության համար»։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարություն.
«2008 թվականի օգոստոսին ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան: Նույնիսկ 18 տարի անց օկուպացիան շարունակվում է: Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին, Վրաստանում, նաև Ուկրաինայում, դադարեցնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները և հարգել հարևանների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարություն.
«Ռուսաստանի սանձազերծած Վրաստանի դեմ ագրեսիայի 18-րդ տարելիցի կապակցությամբ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին: Լեհաստանը վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնե.
«Ռուսաստանի Վրաստան ներխուժումից ի վեր 2008 թվականին Աբխազիան և Հարավային Օսիան մնում են օկուպացված: Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»:
Ռուս-վրացական պատերազմի սկզբից անցել է 18 տարի:
Հնգօրյա պատերազմը խլեց Վրաստանի ավելի քան 400 քաղաքացիների կյանք՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական, և մինչև 30 հազար մարդ տեղահանվեց: