«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Մցխեթա-Մթիանեթիում պետական հավատարմատար (նահանգապետ) է նշանակել Լևան Զաուտաշվիլիին։
«Իրակլի Կոբախիձեն հաջողություն է մաղթել Լևան Զաուտաշվիլիին և ընդգծել տարածաշրջանում ընթացող ծրագրերի արդյունավետ իրականացման առանձնահատուկ կարևորությունը», — նշված է Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Զաուտաշվիլին մինչ այս նշանակումն զբաղեցնում էր տարածքային զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։