Հաղորդակցության հանձնաժողովը տուգանել է «Պիրվելի» հեռուստաընկերությանը

Հաղորդակցության հանձնաժողովը «Պիրվելի» հեռուստաընկերությանը տուգանել է 5000 լարիի չափով՝ «Հեռարձակման մասին» Վրաստանի օրենքը խախտելու համար։

Հաղորդակցության հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ հուլիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածի մոնիթորինգը ցույց է տվել, որ հեռուստաալիքի ժամը 11:00, 13:00, 15:00 և 20:00 լրատվական ծրագրերը «ցուցադրել են հեռարձակողի լրատվական լուսաբանման փաստերը՝ հիմնվելով անձնական վերաբերմունքի/կարծիքի վրա և փաստերը հաղորդել են ոչ պատշաճ ճշգրտությամբ՝ խախտելով օրենքով սահմանված պահանջները»։

Հաղորդագրության մեջ նշված է` օրենսդրությունն արգելում է հեռարձակողին լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերում լուսաբանել քաղաքական կամ այլ տեսակի հակասական կամ արդիական հանրային քաղաքականության հարցեր՝ հիմնվելով հեռարձակողի անձնական վերաբերմունքի կամ կարծիքի վրա։